11:25 | 04.02.21 | Նորություններ | 4001
Instagram-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս վերականգնել վերջերս ջնջված հաղորդագրությունները:
Լուսանկարները, տեսանյութերը, IGTV-ի եւ Reels-ի հեռարձակումները այժմ կարելի է վերականգնել, եթե դրանք ջնջվել են վերջին 30 օրվա ընթացքում: Բացառություն են կազմում «Story»-ները, որոնք «զամբյուղի» մեջ կմնան 24 ժամ, որից հետո ընդմիշտ կջնջվեն:
Instagram-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ ջնջված բովանդակությունը վերականգնելու համար հարկավոր է կատարել հետեւյալ քայլերը. մուտք գործել Կարգավորումներ -> Հաշիվ -> Վերջերս ջնջված: Գործառույթը հասանելի է հավելվածի iOS եւ Android թարմացված տարբերակներում: