13:31 | 03.02.21 | Նորություններ | 4075

Uber-ն ալկոհոլ կառաքի

Uber-ը հայտարարել է Միացյալ Նահանգներում ալկոհոլային խմիչքների ամենամեծ հարթակի՝ Drizly-ի ձեռքբերման մասին:

CNBC-ի փոխանցմամբ, գործարքը գնահատվում է $1,1 մլրդ:

2012-ին հիմնադրված ստարտափը ալկոհոլի առցանց մատակարարման առաջատար ծառայությունն է ԱՄՆ-ում, որը ակտիվ ներկայություն ունի ավելի քան 1400 քաղաքներում:

Ակնկալվում է, որ գործարքը ավարտին կհասնի 2021թ. առաջին կեսին` կարգավորող մարմնի հաստատումից հետո:

Drizly-ի արտադրանքները ինտեգրվելու են Uber Eats սննդի առաքման հավելվածում, սակայն ծառայությունը նաեւ կպահպանի իր սեփական հավելվածը:

Նշենք, որ համավարակի ընթացքում Uber-ն ամրապնդում է իր դիրքերը սննդի առաքման ոլորտում, քանի որ կտրուկ աճել է նման ծառայությունների պահանջարկը: 2020-ի ամռանը ընկերությունը $2,65 մլրդով ձեռք բերեց Postmates սննդի առաքման ծառայությունը: