11:52 | 25.01.21 | Նորություններ | 4979

Խաղերի ստեղծման Global Game Jam հաքաթոնն ընդունում է հայտեր

Հունվարի 29-ից 31-ը կանցկացվի Global Game Jam Armenia ամենամյա հաքաթոնը, որը Հայաստանում խաղերի ստեղծման ոլորտի ամենամեծ միջոցառումն է:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող միջոցառման նպատակն է Հայաստանում խաղաստեղծների համայնքի ձեւավորումն ու զարգացումը։

Առցանց հաքաթոնին մասնակցությունը անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ եւ միանալ AGDA-ի Discord-ին այստեղ:

48 ժամ տեւողությամբ խաղերի ստեղծման հաքաթոնի համակազմակերպիչներն են Noor Games-ը եւ ՀԱՀ Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC):
 


Global Game Jam-ը (GGJ) խաղերի ստեղծման համաշխարհային հաքաթոն է։ Առաջին անգամ GGJ-ը Հայաստան է եկել 2017թ.՝ Noor Games-ի ջանքերով եւ սկսած այդ տարվանից ամեն տարի կազմակերպվել է՝ դառնալով ավանդույթ խաղերի ստեղծման ոլորտում։