16:41 | 21.01.21 | Նորություններ | 5198

    Chrome-ը կօգնի հայտնաբերել թույլ գաղտնաբառերը

    Google ընկերությունը գործարկել է Chrome դիտարկիչի նոր տարբերակը՝ Windows-ի, Mac-ի եւ Linux-ի համար, որն ավելի կհեշտացնի գաղտնաբառերի հետ աշխատանքը:

    Chrome-ի նոր տարբերակն ընդլայնում է գաղտնաբառերի կառավարման ներկառուցված համակարգի գործառույթները: Այսուհետ օգտատերերը կտեղեկանան, թե իրենց գաղտնաբառերից որոնք են թույլ, հետեւաբար փոփոխման անհրաժեշտություն ունեն: Մանրամասները հասանելի են այստեղ:


    Առաջիկա օրերին թարմացումը հասանելի կդառնա բոլոր օգտատերերին:  

    Հավելենք, որ 2020թ. վերջին գաղտնաբառերի կառավարման նմանատիպ համակարգ էր ներկայացրել Microsoft-ը: