15:19 | 21.01.21 | Նորություններ | 4952
Մեկնարկել են «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» բութքեմփ եւ աքսելերացիոն ծրագրերը:
Ծրագրերին մասնակցում են ձեռներեց կանայք, որոնք ցանկանում են հիմնել ընկերություններ կամ կին հիմնադիրներ եւ ղեկավարներ ունեցող ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում հետեւյալ ոլորտներում՝
- գյուղատնտեսություն
- բարձր տեխնոլոգիաներ
- արտադրություն
Հայտերի ուսումնասիրության արդյունքում Բութքեմփ ծրագրի մասնակցության համար ընտրվել է 160 կին մասնակից, իսկ Աքսելերացիոն ծրագրի համար՝ 50 կազմակերպություն: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը եւ նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում:
Ծրագիրն իրականացվում է ՄՖԿ/Համաշխարհային Բանկի խմբի կողմից, Միացյալ Թագավորության Կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամի» աջակցությամբ: