11:41 | 21.01.21 | Նորություններ | 3941
2009 ուսանող (990-ը՝ Երեւանից, 1019-ը` ՀՀ մարզերից եւ Արցախից), հաջողությամբ ավարտել են «Ծրագրավորման հիմունքներ» առցանց անվճար դասընթացները, որն անցկացվում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի կողմից:
Ծրագրի նպատակն էր կորոնավիրուսի հետեւանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաեւ 2020թ. ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու եւ դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։
Ամենաբարձր ցուցանիշներ գրանցած 100 շրջանավարտների համար Հայ-ռուսական սլավոնական համալսարանն առաջիկայում կանցկացնի անվճար խորացված դասընթացներ՝ ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն էլ ավելի ամրապնդելու համար։ Դասընթացը հաջողությամբ ավարտած լավագույն 5 ուսանողներն էլ հնարավորություն կունենան վճարովի հիմունքներով անցնել աշխատանքի՝ ներառվելով ԲՈւՀ-ի ներքին գիտահետազոտական աշխատանքներում:
«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների մեկնարկը տրվել էր 2020 թվականի մայիսին։ Մասնակցության 5000 հայտ էր ստացվել։
Ստացված արձագանքների ու շուկայի պահանջարկի հիման վրա ծրագիրը կշարունակվի նաեւ 2021թ.-ին: