16:46 | 20.01.21 | Նորություններ | 3587

    Huawei-ը կմասնակցի Բրազիլիայում 5G ցանցերի կառուցմանը

    Huawei ընկերությունը կմասնակցի Բրազիլիայում տեղական 5G ցանցերի կառուցման աշխատանքներին:

    Reuters-ի փոխանցմամբ, 5G հաճախականությունների վաճառքի աճուրդները նախատեսված են այս տարվա հունիսին:



    Հաղորդվում է, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն թեեւ նախկինում հակված չէր թույլ տալ չինական ընկերությանը՝ 5G ցանցեր կառուցել, համարելով, որ այն գաղտնի տվյալներ է կիսում Չինաստանի կոմունիստական իշխանության հետ, վերանայել է դիրքորոշումը:

    Հիշեցնենք, որ Չինաստանը Բրազիլիայի ամենախոշոր առեւտրային գործընկերն է: