16:41 | 18.01.21 | Նորություններ | 4667

    Հայաստանը կմասնակցի ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին

    Մոսկվայում ապրիլի 13-ից 15-ը կկայանա ExpoElectronica 23-րդ  էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների եւ  հավաքածուների ամենամյա ցուցահանդեսը:

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ ցուցահանդեսին հայկական ոլորտային ընկերությունները հանդես կգան ARMENIA միասնական տաղավարի ներքո: Մասնակցության հայտը կարելի է լրացնել այստեղ:
     
    ExpoElectronica-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը: Միջոցառման մանրամասները հասանելի են այստեղ: