15:13 | 18.01.21 | Նորություններ | 4155

Խելացի ժամացույցները՝ կորոնավիրուսի հայտնաբերող

Խելացի ժամացույցների միջոցով հնարավոր է պարզել, թե արդյոք վարակված եք կորոնավիրուսով՝ համապատասխան ախտանշանների ի հայտ գալուց մեկ շաբաթ առաջ:

Mount Sinai բժշկական համալսարանի եւ Սթենֆորդի համալսարանի իրականացրած հետազոտության համաձայն, դա անելու համար բավարար է կանոնավոր կերպով հետեւել սրտի աշխատանքին:

Նշվում է, որ սրտի ռիթմի արագությունը փոխվում է այն դեպքում, եթե օրգանիզմում բորբոքում է հայտնաբերվում: Խելացի ժամացույցները, այդ թվում՝ Apple Watch-ը, կարող են ֆիքսել այդ երեւույթը եւ դրանց հիման վրա վաղ շրջանում գտնվող կորոնավիրուսի վարակի մասին ահազանգել:

Գիտափորձին մասնակցել է ավելի քան 5 հազ. մարդ, որոնց մի մասը 5 ամսվա ընթացքում կրել է Apple Watch, իսկ մյուս մասը՝ Fitbit եւ Garmin սարքեր:

Հետազոտության հեղինակները նշում են, որ խելացի ժամացույցները կարող են օգնել համավարակի դեմ պայքարում, նպաստելով դրա տարածման կանխարգելմանը: