16:23 | 15.01.21 | Նորություններ | 4255

«Ամեն ինչ աշխատում է բնականոն ռեժիմով». Xiaomi-ն՝ ԱՄՆ պատժամիջոցների մասին

Xiaomi-ն արձագանքել է ԱՄՆ իշխանությունների կողմից հայտարարված վերջին պատժամիջոցների մասին լուրին, նշելով, որ դրանք չեն խոչընդոտում իրեն աշխատել:

Հիշեցնենք, որ նախօրեին Xiaomi-ն եւ ութ այլ ընկերություններ չինական զինուժի հետ հնարավոր կապի մեղադրանքով ամերիկյան իշխանությունների կողմից հայտնվել էին «սեւ ցուցակում»:

«Ամեն ինչ աշխատում է բնականոն ռեժիմով»,- իրավիճակը մեկնաբանել են Xiaomi-ի ներկայացուցիչները, հավելելով, որ Xiaomi-ն նախատեսում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ ընկերության ներդրումները եւ բաժնետերերին պաշտպանելու համար:


Այժմ ուսումնասիրվում են ԱՄՆ իշխանությունների կողմից այդ քայլի հետեւանքները՝ Xiaomi-ի վրա դրանց ազդեցությունն ավելի լավ հասկանալու համար:

Հայտարարության մեջ Xiaomi-ն նշում է, որ միշտ հետեւել է բիզնեսով զբաղվելու համար գործող բոլոր օրենքներին եւ կանոնակարգերին, ինչպես նաեւ հերքում է իր կապերը՝ զինված ուժերի հետ, եւ առավել եւս` վերահսկողությունը նրանց կողմից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Xiaomi-ն դասել է «Կոմունիստական չինական ռազմական ընկերություններ»-ի շարքին: Ամերիկացի ներդրողներին արգելվել է ներդրումներ կատարել ընկերությունում, կոչ անելով ազատվել ընկերության բաժնետոմսերից մինչեւ 2021թ. նոյեմբերի 11-ը: