10:51 | 23.12.20 | Նորություններ | 3691

Իլոն Մասկը պատմել է, թե ինչպես է Apple-ը հրաժարվել գնել Tesla-ն

Tesla-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկը մեկնաբանել է այն լուրերը, որոնց համաձայն Apple-ը պատրաստվում է ինքնավար էլեկտրոմոբիլի արտադրություն սկսել:

Նա պատմել է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել մի քանի տարի առաջ, երբ ինքն առաջարկել է Apple-ին գնել իր ընկերությունը:


«Model 3 ծրագրի ամենադժվար օրերին ես առաջարկել եմ Թիմ Կուկին քննարկել Tesla-ն գնելու հնարավորությունը (10 անգամ ավելի էժան, քան այսօր), բայց նա հրաժարվեց հանդիպել»,- Twitter-ում գրել է Մասկը:  


Այսօր արդեն Tesla-ն գնահատվում է մոտ 600 մլրդ:

Հիշեցնենք, որ Apple-ը ծրագրում է մինչեւ 2024թ. ավտոմեքենաների մասսայական արտադրություն սկսել: էլեկտրական մեքենան կունենա ինքնավար կառավարման հնարավորություն: