16:38 | 22.12.20 | Նորություններ | 3889

Apple-ը պատրաստվում է ավտոմեքենաների արտադրություն սկսել

Apple ընկերությունը ծրագրում է մինչեւ 2024թ. ավտոմեքենաների մասսայական արտադրություն սկսել:

Reuters-ի փոխանցմամբ, էլեկտրական մեքենան կունենա ինքնավար կառավարման հնարավորություն:

Ի տարբերություն մրցակիցների, Apple-ն իր առջեւ չի դնում նպատակ դառնալ առաջատար՝ ինքնավար մեքենաների արտադրության շուկայում: Փոխարենը, կներկայացվեն նոր տիպի մարտկոցներ, որոնք ընկերությունում հեղափոխական են անվանում:

Դեռ հայտնի չէ, թե ինչպես է ընկերությունն իրականացնելու ավտոմեքենայի արտադրության գործընթացը: Ամենայն հավանականությամբ, որոշ դետալներ կմշակվեն առանձին արտադրողների կողմից: