14:19 | 16.12.20 | Նորություններ | 3794

Periscope-ի գործունեության ավարտին հաշված ամիսներ են մնացել

Վիդեո հեռարձակումների Periscope ծառայությունը, որը պատկանում է Twitter-ին, կդադարի գործել 2021թ. մարտին:

Twitter-ը հայտարարել է, որ դրա փոխարեն հավելվածում կարելի է օգտվել Twitter Live ուղիղ եթերի գործառույթից:

«Վերջին տարիներին Periscope-ից օգտվողների ակտիվությունը նվազել է, եւ մենք գիտենք, որ այն պահելու հետ կապված ծախսերը միայն ավելանալու են»,-  պարզաբանելով որոշումը, նշել են Twitter-ում:

Twitter-ը գնել էր Periscope-ը 2015թ. մարտին՝ որպես առանձին հավելված, երբ այն դեռ չէր գործարկվել, սակայն հետաքրքրության ցածր ցուցանիշը ստիպեց 2016թ. դեկտեմբերին այն ինտեգրել հենց Twitter հավելվածին: