Xiaomi-ն ներկայացրել է հերթական նորարարական սարքը՝ լուսադիոդային լամպ, որն օժտված է տեսախցիկով:
Շուրջ 50 եվրո արժեցող սարքը կհետաքրքրի հատկապես այն ծնողներին, որոնք ցանկանում են հեռավար ձեւաչափով հետեւել իրենց երեխաներին: Հավելվածի միջոցով նրանք կկարողանան տեսնել, թե ինչպես է երեխան, օրինակ, տնային առաջադրանքների կատարմամբ զբաղվում: