17:00 | 27.11.20 | Նորություններ | 3199

Բերդի եւ Գավառի Թումո տուփերն ընդունում են հայտեր

Թումո կենտրոնը հայտարարել է, որ շուտով կբացվեն Բերդի եւ Գավառի Թումո տուփերը. այս գործընթացին զուգահեռ արդեն մեկնարկել է ուսանողների գրանցումը:

Գրանցվել կարող են 12-ից 18 տարեկան այն պատանիները, որոնք բնակվում են Տավուշի մարզի Բերդ համայնքում կամ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ու դրանց հարակից բնակավայրերում:

Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, քիչ ծախսեր պահանջող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն հնարավորություն է տալիս հեռավոր եւ փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը:

Թումո տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։

Տվյալ համայնքում կամ քաղաքում գործող եւ շրջակա բնակավայրերի ուսանողները ինքնուսուցման փուլը կանցնեն Թումո տուփում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար կտեղափոխվեն ամենամոտ Թումո կենտրոն: