11:25 | 27.11.20 | Նորություններ | 3382

Նոր սմարթ ժամացույց՝ Redmi-ից

Redmi ընկերությունը, որն անցած տարի անջատվել է Xiaomi-ից եւ դարձել անկախ բրենդ, ներկայացրել է սեփական արտադրության սմարթ ժամացույցը:

Redmi Watch-ն ունի NFC համակարգ, որի միջոցով իրականացվում են անհպում վճարումներ: Սարքը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչեւ մեկ շաբաթ եւ ունի հասանելի գին:

Ժամացույցի գունավոր էկրանը 1,4 դյույմ է: Ամբողջական լիցքավորում ժամացույցը ստանում է երկու ժամում: Այն թեթեւ է, կշռում է ընդամենը 35 գրամ:

Չինաստանում սարքի վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին, այն կարժենա շուրջ $45: Դեռ հայտնի չէ, թե երբ խելացի ժամացույցը կհայտնվի միջազգային շուկայում: