11:16 | 25.11.20 | Նորություններ | 2436
Հայաստանում 2020-ի երրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 6,23%-ը, Վրաստանում նման գրոհներ են գրանցվել օգտատերերի 6,02%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում ՝ օգտատերերի 6,58%-իսարքերում։
2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 6,50%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,88%, եւ Ադրբեջանում ՝ 6,35%, իսկ 2019-ի երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը Հայաստանում կազմել է 12,48%, Վրաստանում ՝ 7,5% տոկոս, Ադրբեջանում՝ 12,16%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Ամենաշատը 2020-ի հուլիս-սեպտեմբերին ֆիշերները գրոհել են Մոնղոլիայի (15,54%), Իսրայելի (15,24%) եւ Ֆրանսիայի (12,57%) օգտատերերին։
«Հակաֆիշինգ» համակարգը 2020-ի երրորդ եռամսյակում կանխել է ֆիշինգային կայքեր օգտատերերի անցնելու 103 060 725 փորձ, որը երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է գրեթե 3,2 միլիոնով։ Գրոհի ենթարկված ունիկալ օգտատերերի բաժինը կազմել է ընկերության լուծումների օգտատերերի ընդհանուր թվի 7,67%-ը՝ երկրորդ եռամսյակի 8,26%-ի դիմաց։
Փորձագետները նշում են, որ հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը ֆիշինգային ինտերնետ-կայքեր այցելությունը կանխելու գործուն պաշտպանական միջոց է։
«Սակայն օգտատերերը նաեւ չպետք է կորցնեն զգոնությունը՝ արձագանքեն կասկածելի առաջարկներին եւ անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների եւ կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Չէ որ կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) եւ նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները»: