11:08 | 13.11.20 | Նորություններ | 3147

Փոփոխություններ՝ Instagram-ի դիզայնում

Instagram-ը երկար տարիների ընթացքում առաջին անգամ հավելվածի դիզայնի լուրջ փոփոխություն է իրականացրել՝ ավելացնելով երկու նոր կոճակ:

The Verge-ի փոխանցմամբ, Shop բաժնում կարելի է գտնել վաճառվող ապրանքներ եւ Reels բաժնում՝ կարճ տեսահոլովակներ:

Shop բաժնում օգտատերերը կարող են դիտել առաջարկներ, նոր ապրանքներ, ինչպես նաեւ կապ հաստատել բրենդների հետ: Վճարումը հնարավոր է կատարել այս ամառ գործարկված Facebook Pay-ի միջոցով:

Reels-ը նախատեսված է 15 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակների ստեղծման եւ տարածման համար: Իր գործառույթներով այն նման է TikTok-ին: