Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու ամենամսյա աջակցության ծրագիր:

Կամավորության սկզբունքով, յուրաքանչյուր աշխատակից, աշխատավարձից ինչ-որ մաս նվիրաբերում է Հայաստան համահայկական հիմնադրամին:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը:



«Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը»,- նշել են ընկերությունում։