12:32 | 27.10.20 | Նորություններ | 3352

ՊՆ. Կոչ ենք անում բացառել սմարթֆոնների կիրառումը մարտական գործողությունների գոտում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ կոչ է արել բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների կիրառումը։

«Չնայած նախարարության կողմից բազմիցս հնչեցված նախազգուշացումներին, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին հարազատները սմարթֆոններ են ուղարկում։ Եւս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնապահ մնալ նման քայլերից, կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել եւս դրանց կիրառությունը։



Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս  սմարթֆոնների միջով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է թիրախավորել նրանց։

Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը եւ  հենց նույն սարքով էլ իրականացնել օգտատիրոջ թիրախավորումը։ Հետեւաբար, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողին սմարթֆոն եք ուղարկում, ինքնաբերաբար վտանգում եք նրա ու զինակիցների կյանքը»,- ընդգծել են նախարարությունում: