14:33 | 09.10.20 | Նորություններ | 2323

Ինչպես միացնել երկփուլ վավերացումը Mail.ru-ում եւ Google-ում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է խորհուրդներ, թե ինչպես պաշտպանել օգտահաշիվները Mail.ru-ում եւ Google-ում՝ երկփուլ վավերացման միջոցով:

Google

Հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր է միացնել երկփուլ վավերացում գործառույթը Google-ի օգտահաշվում:

Երբ այս գործառույթը միացված է, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մուտք գործել Gmail-ի ձեր օգտահաշիվ՝ մինչեւ չունենան կրկնակի հաստատման կոդը։

Հարկավոր է մուտք գործել https://accounts.google.com/ հղումով, վերեւում ընտրել Անվտանգություն բաժինը եւ անցնել երկփուլ վավերացում: Հաստատումը կարող է կատարվել Android սարքով կամ հեռախոսին ստացված SMS-ով:


Mail.ru

Հարկավոր է մուտք գործել https://id.mail.ru/security հղումով, մուտքի տարբերակներ բաժնի ամենաներքեւում ընտրել երկփուլ վավերացում ֆունկցիան: Եթե չկա գրանցված հեռախոսահամար, հարկավոր է այն ավելացնել ու միացնել երկփուլ վավերացումը: