09:53 | 03.10.20 | Նորություններ | 45219

Beeline-ն անվճար բջջային կապ կտրամադրի արցախցիներին

Beeline-ը հայտարարում է, որ Արցախից եկած մեր հայրենակիցները կարող են մեկ ամիս անվճար օգտվել BeeFree 1900 փաթեթից։

Փաթեթում ներառված է՝ 200 րոպե դեպի Արցախի եւ ՀՀ բոլոր տեղական ցանցեր, 5 ԳԲ բջջային ինտերնետ եւ Telegram, Viber, WhatsApp, Messenger, BeeTV հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն։

Փաթեթին միանալու համար պետք է անձնագրով մոտենալ Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից որեւէ մեկը։