14:04 | 02.10.20 | Նորություններ | 42191

Արցախցիները 1 ամիս անվճար կօգտվեն u1500 կանխավճարային քարտերից

Ucom ընկերությունն սկսել է u1500 կանխավճարային սակագնային պլանով SIM-քարտերի տրամադրումն Արցախից եկած մեր հայրենակիցներին։

Արցախցիները 1 ամիս անվճար կօգտվեն նշյալ սակագնային պլանի ներառումներից։

Մասնավորապես, u1500 կանխավճարային սակագնային պլանով բաժանորդները կստանան 150 րոպե դեպի Արցախ եւ տեղական բոլոր ցանցեր զանգելու համար, 8 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ՝ ամենակարեւոր լուրերին տեղեկանալու համար եւ 150 SMS։

Հավելենք, որ մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ սակագնային պլանի ներառումների վավերականության 30 օրվա ընթացքում Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս, ինչպես նաեւ zoom.us, armedu.am, emis.am, kahoot.com եւ etwinning.net կայքեր այցելելիս ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի:

Տվյալ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն: Յուրաքանչյուր անձնագրով տրամադրվելու է 1 քարտ: