12:06 | 30.09.20 | Նորություններ | 37406
Վերջին օրերին Հայաստանում եւ Արցախում տիրող պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ առավել քան երբեւէ անհրաժեշտ է համախմբել բոլոր ուժերը եւ ծառայեցնել այն հանուն մեր ապահով հայրենիքի։
«Ռոստելեկոմ» ընկերությունը միանում է Հայաստան համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաք-արշավին եւ նվիրաբերում 20,000,000 ՀՀ դրամ, որը կուղղվի բանակի մարտունակության ամրապնդմանը։
«Մեր հայրենիքում տիրող այս դժվարին եւ պատասխանատու պահին շատ կարեւոր է լինել միասնական եւ զորավիգ լինել սահմանին կանգնած մեր զինվորներին։
Ցանկացած աջակցություն ուղղված է մեկ նպատակի՝ ամուր պահելու Հայաստանի եւ Արցախի սահմանները։ «Ռոստելեկոմ» ընկերությունը պատրաստ է իր ողջ ներուժով՝ այդ թվում նաեւ մասնագիտական, աջակցելու մեր երկրին՝ փառքով դուրս գալու առաջնագծում եւ զուգահեռաբար վիրտուալ տիրույթում ընթացող այս պայքարից։
Խաղաղություն մեր հայրենիքին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։