15:07 | 16.09.20 | Նորություններ | 5458

Telcell Wallet՝ տերմինալը քո գրպանում

Telcell-ի «Տերմինալը քո գրպանում» արշավն իրազեկում է՝ տերմինալին մոտենալու փոխարեն, ֆինանսական բոլոր գործարքները հնարավոր է կատարել Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով՝ առանց ժամանակ կորցնելու եւ տարածություն անցնելու։

Վճարային տերմինալների համեմատ՝ էլեկտրոնային դրամապանակը մի շարք առավելություններ ունի։

Telcell Wallet-ից արդեն օգտվում է 150 000 օգտատեր։ Նրանք էլ. դրամապանակի միջոցով իրականացնում են բոլոր ֆինանսական գործարքները, որոնք հասանելի են Telcell տերմինալներով, այն տարբերությամբ, որ դա կարող են անել ցանկացած վայրում ու ցանկացած ժամի:

photo © Telcell


Telcell Wallet-ը հնարավորություն է տալիս օգտվել Scan and Pay ծառայությունից. կատարած գնումների համար ակնթարթորեն վճարել անկանխիկ` հենց սմարթֆոնից։ Վճարումն իրականացնելու համար ընդամենն անհրաժեշտ է վճարման կետում սկանավորել QR կոդն ու հաստատել վճարումը:

Telcell-ի էլեկտրոնային դրամապանակով կարելի է նաեւ գումար փոխանցել Telcell Wallet-ի այլ օգտատիրոջ, դրամանական փոխանցումներ ստանալ, գումար փոխանցել բանկային ցանկացած հաշվեհամարի եւ քարտի, նաեւ վարկ ստանալ հաշված րոպեներում։

Telcell Wallet-ից օգտվելու պարագայում բոնուսային միավորներ՝ BON-եր են կուտակվում օգտատիրոջ հաշվին։ Կուտակած միավորների քանակը եւ դրանք օգտագործելու առաջարկները կարելի է տեսնել հենց հավելվածի ներսում։

Telcell Wallet-ի նոր հնարավորությունների եւ առավելությունների մասին առավել մանրամասն Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է «Թել-Սելի» թվային պրոդուկտների եւ ծառայությունների զարգացման տնօրեն Սերգեյ Ուսնունցը։