11:03 | 15.09.20 | Նորություններ | 2150

Հայաստանն ու Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոնը կհամագործակցեն տեխնոլոգիական ոլորտում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն, որտեղ հանդիպել է կենտրոնի ղեկավարության հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական կրթական եւ գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության հնարավորություններին՝ հաշվի առնելով Քեմբրիջի համալսարանի համաշխարհային ավանդույթները գիտության ու կրթության ասպարեզում եւ հայ գիտնականների ձեռքբերումներն ու նվաճումները գիտության ոլորտներում, ինչպես նաեւ կրթության աճող դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում:

Քննարկվել եւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրել, մասնավորապես արհեստական բանականության, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաների ոլորտում: