11:01 | 14.09.20 | Նորություններ | 12386
Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը։ 7-րդ դեմո օրվա ընթացքում 5 շրջանավարտ ստարտափները ներկայացրել են իրենց գաղափարներն ու բիզնես նախագծերը Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ներդրողներին, մենթորներին եւ հյուրերին։
Այս դեմո օրը տարբերվում էր նախորդներից, քանի որ իրականացավ Facebook live բաց ֆորմատով եւ հասանելի էր բոլորի համար։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։
«Համագործակցությունը Beeline-ի հետ անկասկած հաջողված է։ Վերջին 2 տարիների փորձառությունը եւ հաջողակ ստարտափները դրա ապացույցն են։ Այս շրջափուլը յուրահատուկ էր, քանի որ բոլոր հանդիպումները եւ միջոցառումները անցկացվել են առցանց ֆորմատով, անգամ ունեցել ենք Լիբանանում եւ Ֆրանսիայում հիմնված 3 հայկական ստարտափ», - նշել է Գրիգոր Հովհաննիսյանը։
«Մեր ինկուբատորում արդեն 7-րդ դեմո օրն է, բայց ես չեմ դադարում հիանալ մեր թիմերի գաղափարներով եւ ստեղծարար մոտեցումներով: Հենց այսպիսի երիտասարդներն են մեր ապագան, ու ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր ընկերությունը նրանց աջակցություն է ցուցաբերում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
7-րդ շրջափուլի շրջանավարտ ստարտափներն են Uraaa-ն, Marathon-ը, 2do-ն, Fastpax-ը եւ Schedex-ը։ Նրանց մասնակցությամբ դեմո օրվա ձայնագրությունը հասանելի է Beeline Startup Incubator ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ այժմ ստարտափները կարող են դիմել 8-րդ շրջափուլին մասնակցելու համար։
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տեւողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման եւ թիմի ձեւավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաեւ ուսումնասիրում են նաեւ իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման եւ գումարների ներգրավման հետ կապված հարցեր։