17:13 | 03.09.20 | Նորություններ | 2230

Գործարկվել է e-petition.am հարթակը

Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am:

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ սա change.org հարթակի հայկական տարբերակն է:

Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ կամ էլ կոնկրետ պետական, տեղական եւ ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման կամ գործունեության բարելավման մասին հաղորդում:

«Այսպիսով, հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական եւ կոլեկտիվ հանրագրեր, աջակցել ներկայացվող նախաձեռնություններին, հետեւել հանրագրի ընթացքին, էլեկտրոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը: Ուզում եմ հատուկ շեշտել՝ այս հարթակում տեղի ունեցող պրոցեսներին կառավարությունը մեծ ուշադրությամբ հետեւելու եւ ականջալուր է լինելու»,- ասել է փոխվարչապետը: