15:42 | 03.09.20 | Նորություններ | 1641
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գորիսում այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲ ընկերություն:
Գործարանի ինժեներները ներկայացրել են էլեկտրոնային անկյունաչափերի արտադրման ողջ փակ ցիկլը, որի նախագծումից արտադրությունն իրականացվում է տեղում եւ արտահանվում Ռուսաստանի Դաշնություն՝ կիրառվում МиГ եւ СУ ինքնաթիռների արտադրության մեջ, եւ Կանադա:
ՀՀ ԲՏԱ նախարարության եւ ՊՆ ԶՈւ հետ համագործակցության շրջանակներում ընկերությունում մշակվում են ռազմարդյունաբերական մի շարք նախագծեր, որոնք ներկայացվել են նախարարի ուշադրությանը:
Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ինժեներների հետ, ծանոթացել արտադրատեսակներին, գործարանի տարածքին, շենքային պայմաններին:
«Գորիսի Գամմա» ԲԲ ընկերությունը շուրջ 10-ը տարի զբաղվում է ռազմարդյունաբերական նախագծերի իրականացմամբ: