09:59 | 31.08.20 | Նորություններ | 11449
Մինչեւ հոկտեմբերի 31-ը Ucom ընկերության ձայնային ծառայությունների նոր բաժանորդները, միանալով u Կանխավճարային, ինչպես նաեւ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլաններից որեւէ մեկին, 24 ամիս շարունակ կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր, քան նախատեսված է ընտրված սակագնային պլանով։
Մասնավորապես u Կանխավճարային ծառայության u1000 սակագնային պլանի նոր բաժանորդները կստանան 4 ԳԲ շարժական ինտերնետի ծավալ սովորական 2 ԳԲ-ի փոխարեն, u1500-ի բաժանորդները՝ 8 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ սովորական 4 ԳԲ-ի փոխարեն։ u2000 կանխավճարային սակագնային պլանի նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 12 ԳԲ գերարագ ինտենետ սովորական 6 ԳԲ-ի փոխարեն, իսկ u3000-ին միացող բաժանորդները՝ 20 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ սովորական 10 ԳԲ-ի փոխարեն։
Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս 2900 հետվճարային սակագնային պլանին միացող նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 14 ԳԲ գերարագ ինտերնետ սովորական 7 ԳԲ-ի փոխարեն, Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս 5500-ն ընտրողները կստանան ամսական 30 ԳԲ գերարագ ինտենետ սովորական 15 ԳԲ-ի փոխարեն, Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս 8000-ին միանալու դեպքում ամսական ներառումները կկազմեն 60 ԳԲ սովորական 30 ԳԲ-ի փոխարեն, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս 12500 հետվճարային սակագնային պլանին միանալու դեպքում 24 ամիս շարունակ բաժանորդները կստանան 100 ԳԲ գերարագ ինտենետի փաթեթ սովորական 50 ԳԲ-ի փոխարեն։
«Ի դեպ, կանխավճարային բոլոր սակագնային պլանների, ինչպես նաեւ Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների եւ Ամսական բաժանորդագրության գործող բաժանորդները մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 31-ը կկարողանան ակտիվացնել առկա «Ինտերնետ 20 ԳԲ» փաթեթը հատուկ գնով`1900 դրամով գործող 6500 դրամի փոխարեն», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ «Ամպի չափ ինտերնետ» առաջարկի շրջանակներում պարտավորություն կնքելու անհրաժեշտություն չկա: Նաեւ հիշեցնենք, որ այս պահին առցանց ցանկացած Samsung մոդելի սմարթֆոն գնելիս կանխավճարային բոլոր սակագնային պլանների, ինչպես նաեւ Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին տրամադրվում է 50 ԳԲ ինտերնետ փաթեթ 30 օր ժամկետով: