12:26 | 24.08.20 | Նորություններ | 2182
Լոնդոնում օպտիկամանրաթելային տվյալների փոխանցման արագության նոր ռեկորդ է սահմանվել՝ 178 տերաբիթ/վրկ: Այդ արագությունը բավարար է 200 վայրկյանում 200 4K ֆիլմ ներբեռնելու համար:
Օրինակ, Netflix-ի ամբողջ մեդիա գրադարանը նման արագ ինտերնետի դեպքում կարող է ներբեռնվել 20 վայրկյանում, իսկ YouTube-ի բոլոր տեսանյութերը՝ (շուրջ 400 հազար տերաբիթ ծավալով) 37 րոպեի ընթացքում:
Փորձարկումը կատարվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի կողմից՝ բրիտանական Xtera ընկերության եւ ճապոնական KDDI Research ընկերության ինժեներների մասնակցությամբ:
178 տերաբիթ/վրկ-ը 17 հազ անգամ ավելի արագ է, քան այս պահին աշխարհում հասանելի ամենաարագ ինտերնետ կապը: Ամենաարագ սպառողական ցանցերը`մինչեւ 10 Գբիթ / վրկ, հնարավոր է գտնել Ճապոնիայի որոշ շրջաններում, ԱՄՆ-ում եւ Նոր Զելանդիայում: