16:53 | 21.08.20 | Նորություններ | 2084

Ձեռնարկատիրական նորարարությունը գյուղատնտեսության մեջ թեմայով առցանց քննարկում կկայանա

Այսօր 18:00-ին «Վերանայիր ապագադ» խորագրի քննարկումների շարքի շրջանակում կկայանա «Ձեռնարկատիրական նորարարությունը գյուղատնտեսության մեջ. Հողից դեպի ձեռնարկության հիմնում» պանելային քննարկումը:

Առցանց քննարկման մասնակիցներն են՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Intelinair-ի GIS-ի ղեկավար Արթուր Դոլմաջիանը, Eco Fresh Mushrooms եւ Janfida Agri Holding-ի գլխավոր ղեկավար Արշակ Կարապետյանը, SEF International-ի տնօրեն Գարեգին Գեւորգյանը եւ Arberry-ի գլխավոր տնօրեն Հարություն Փախչանյանը:

Քննարկման մոդերատորն է ANAU AgriTech SmartSpace-ի ղեկավար, Nation in Action-ի հիմնադիր տնօրեն Հովհաննես Երիցյանը:

Քննարկմանը կարելի է մասնակցել այստեղ: