14:35 | 20.08.20 | Նորություններ | 1590

Startup SPEED DATING-ը` օգոստոսի 21-ին

Օգոստոսի 21-ին, 19:00-ին, Միացյալ Թագավորության կառավարության Միջազգային առևտրի դեպարտամենտի աջակցությամբ «Ստարտափ Գրայնդ Երևանը» կկազմակերպի Startup SPEED DATING միջոցառումը:

Առցանց միջոցառումը հնարավորություն կընձեռի հանդիպելու ստարտափների, մենթորների և փորձագետների՝ Միացյալ Թագավորությունից և այլ երկրներից։

Հայաստանյան ստարտափները նաեւ հնարավորություն կստանան իրենց բրենդը ներկայացնել բրիտանական թիրախային լսարանին, ծանոթանալ բրիտանական ձեռնարկատիրական էկոհամակարգին ու կառավարության ցուցաբերած լայն աջակցությանը:

Մանրամասները հասանելի են այստեղ: