12:47 | 20.08.20 | Նորություններ | 1582

«Ձեռնարկության վաճառքի ռազմավարության մշակում» թեմայով առցանց քննարկում կկայանա

Hero House-ի նախաձեռնությամբ իրականացվող Online Hero Talks-ի շրջանակներում այսօր՝ ժամը 20:00-ին, կկազմակերպվի քննարկում՝ «Ձեռնարկության վաճառքի ռազմավարության մշակում» թեմայով:

Քննարկումն առցանց կհեռարձակվի Hero House-ի Facebook-ի եւ YouTube-ի ալիքներով: Միջոցառումը կհյուրընկալի ձեռնարկությունների ղեկավարման եւ վաճառելու ռազմավարության իրականացման մեջ փորձ ունեցող անձանց, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքով:

Քննարկման  բանախոսներն են`

-    Ադամ Կաբլանյանը՝ CYNORA կազմակերպության գործադիր տնօրեն: Գլխավորել է Virage Logic-ը Synopsys ընկերությանը եւ Memoir Systems-ը Cisco ընկերությանը վաճառելու գործընթացները:

-    Ալ Եսայանը՝ IntelinAir կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն: Գլխավորել է Integrien Corporation-ը VMware ընկերությանը, LowerMyBills-ը  Experian ընկերությանը եւ IconApps-ը Science ընկերությանը վաճառելու գործընթացները:

-    Արի Խաչիկյանը՝  Portware կազմակերպության համահիմնադիր: Գլխավորել է  Portware-ը FactSet Research Systems ընկերությանը վաճառելու գործընթացը:

Քննարկումը կվարի Wireless 20/20 կազմակերպության արդյունաբերության ավագ վերլուծաբան Պերճ Այվազյանը: Քննարկումը կանցկացվի անգլերեն լեզվով:  Բանախոսները կպատմեն ձեռնարկությունների վաճառքի ռազմավարություն մշակելու իրենց փորձի եւ գիտելիքների մասին: Բանախոսների կողմից քննարկման կդրվեն մասնավորապես հետեւյալ հարցերը՝

-    ինչպես մշակել ընկերության համար շահավետ վաճառքի ռազմավարություն,
-    ինչպես գնահատել ռիսկերը գործարքն իրականացնող կողմերի համար,
-    ինչպես ապահովել սահուն գործընթաց գործարքն իրականացնելու համար։

Առցանց քննարկումների այս շարքը իրականացվում է Hero House նախաձեռնության կողմից, որին աջակցում է Վիվա-ՄՏՍ-ը: Այն մեկնարկել է 2020 թվականի հունիսին: Առ այսօր իրականցվել են 10-ից ավելի քննարկումներ, Q&A նստաշրջաններ ոլորտի փորձագետների եւ համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչների հետ: