17:44 | 17.08.20 | Նորություններ | 18467
Օգոստոսի 17-ին Ucom ընկերությունը վճարել է 6,875,000 ՀՀ դրամ եւ 93,750 ԱՄՆ դոլար կորպորատիվ պարտատոմսերի հերթական արժեկտրոնները։ Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։
Ucom ընկերությունը 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային եւ 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առեւտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։
Հիշեցնենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։
Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից եւ հասանելի է այստեղ: