11:01 | 12.08.20 | Նորություններ | 2679
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանում տնային օգտատերերի 31%-ը եւ կորպորատիվ օգտատերերի 36%-ը բախվել են, այսպես կոչված, լոկալ սպառնալիքների, որոնք սարքում հայտնվում են ոչ թե անմիջապես ցանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, ինչպիսիք են USB ֆլեշները կամ հիշողության քարտերը։ Դրա հետ մեկտեղ, համացանցում վարակվելու ռիսկի են ենթարկվել տնային օգտատերերի 7 տոկոսը եւ կորպորատիվ օգտատերերի 5 տոկոսը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Սպառնալիքների տեսանկյունից, որոնց օգտատերերը կարող են բախվել համացանցում, անհանգստություն է առաջացնում, օրինակ, ֆիշինգային գրոհների քանակը, որոնց ընթացքում չարագործները փորձում են կորզել օգտատերերի անձնական եւ վճարային տվյալները։ Այսպես, հունվար-հունիսին ընկերության լուծումներն արգելափակել են ֆիշինգային էջեր անցնելու արդեն գրեթե հարյուր հազար փորձ։ Դա մասամբ կարելի է բացատրել նրանով, որ ֆիշերները մշտապես հարմարեցնում են իրենց մարտավարությունը նորությունների ընթացիկ օրակարգին եւ իրենց նպատակների համար օգտագործում, այդ թվում, կորոնավիրուսի թեման։
«Այսօր, երբ մեր կյանքի ավելի ու ավելի շատ ասպեկտներ են տեղափոխվում առցանց տիրույթ, ինչպես երբեք կարեւոր է բարձրացնել թվային գրագիտությունը: Մենք նախադրյալներ չենք տեսնում, որ չարագործները նվազեցնեն իրենց ակտիվությունը։ Ընդհակառակը, համավարակի ալիքը նրանց առջեւ նոր հնարավորություններ է բացել։
Օրինակ, մեր կողմից արձանագրված ամենաարդիական սպամ-արշավներից մեկը մարտին նմանակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ուղարկված նամակները։ Այստեղ չարագործները հույսը դրել են կառույցի նկատմամբ վստահության վրա, որը կարեւոր դեր է խաղում կորոնավիրուսի մասին հավաստի տեղեկատվություն տրամադրելու գործում»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Այդ կապակցությամբ «Կասպերսկի» ընկերությունը հիշեցնում է անվտանգության հիմնական կանոնների մասին.
- չանցնել սոցիալական ցանցերի, փոստի եւ մեսենջերների կասկածելի հղումներով;
- թերահավատորեն վերաբերվել ցանկացած հաղորդագրությունների՝ ինչպես կորոնավիրուսի բուն տարածման, այնպես էլ դրանից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ չափազանց առատաձեռն դրամական պարգեւով առաջարկներին;
- օգտագործել բոլոր հաշիվների համար տարբեր հուսալի գաղտնաբառեր (սկսած 12 նիշից՝ տարբեր ռեգիստրների տառերով, թվերով եւ հատուկ նիշերով);
- տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, այդ թվում՝ բջջային սարքերում, ինչպիսին է Kaspersky Internet Security-ն։
Բիզնեսի համար նույնպես կան մի քանի լրացուցիչ հանձնարարականներ.
- կարեւոր է աշխատակիցների համար պարբերաբար անցկացնել կիբեռգրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ, որտեղ կարելի է մշակել թվային միջավայրում անվտանգ վարքագծի գործնական հմտություններ (օրինակ՝ Kaspersky Automated Security Awareness Platform հարթակի միջոցով);
- արժե կրկնօրինակել եւ ծածկագրել ֆայլերը ՝ սարքի կորստի եւ տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար;
- անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել ծրագրային ապահովումը, նման թարմացումներում մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել չարագործները;
- համալիր պաշտպանության համար անհրաժեշտ է ընտրել հարմար լուծում՝ պարզ կառավարմամբ եւ անվտանգության ստուգված գործառույթներով, օրինակ, Kaspersky Endpoint Security։