15:24 | 10.08.20 | Նորություններ | 18818
«Յուքոմ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Թիմ» ընկերության՝ անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվոր կողմը հայցադիմումով խնդրել է դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը՝ պահանջելով արգելել «Թիմ» ընկերությանը «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման շուրջ բանակցություններ վարելը եւ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը:
Որպես 3-րդ անձ դատական գործընթացին հրավիրվել է նաեւ «Վեոն» կորպորացիայի գլխամասային ընկերությունը՝ «Վեոն Ամստերդամ Բ.Վ.»-ն։
Դատարանն ընդունել է հայցադիմումը հուլիսի 28-ին։ Գործը մակագրվել է դատավոր Հովիկ Շահնազարյանին։