09:32 | 04.08.20 | Նորություններ | 3008

Telcell-ի ձեռքբերումները 13 տարվա ընթացքում

2007 թվականի օգոստոսի 4-ին հիմնված «Թել-Սել» ընկերությունը նշում է աշխատանքային գործունեության 13 տարին:  

«13 տարին մեծ թիվ չէ, սակայն այս տարիների ընթացքում Telcell-ը ահռելի ձեռքբերումներ է արձանագրել՝ մնալով էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատար»,- նշում են ընկերությունում եւ ներկայացնում ձեռքբերումներից մի քանիսը`փաստերով:

Ընկերությունն ունի ավելի քան 3 500 ինքնասպասարկման տերմինալ ՀՀ-ում եւ Արցախում՝ ամենափոքր գյուղից մինչեւ քաղաքներ:

Telcell համակարգով շուրջ 1 500 000 մարդ ամսական կատարում է ավելի քան 7 միլիոն վճարում:

Հաջողությամբ գործառնում է ընկերության մասնաճյուղային ցանցը, դրամական արագ փոխանցումների Telcell Transfer համակարգը:

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի շուրջ 150 000 օգտատերերը հնարավորություն ունեն վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, առցանց ակնթարթային փոխանցումներ կատարել քարտից քարտ, ինչպես նաեւ բանկային ցանկացած հաշվեհամարի, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ:

Իսկ Telcell Wallet-ի Scan and Pay գործիքը հնարավորություն է տալիս սրճարաններում եւ խանութ-սրահներում անհպում ու անվտանգ վճարումներ կատարել՝ առանց թղթադրամ օգտագործելու:

Telcell-ն ընդգրկված է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում. ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 350 մլրդ դրամը՝ Հայաստանի պետական բյուջեի 1/5 մասից ավելին:

«Telcell-ի ձեռքբերումների գրավականը մեր սիրելի հայրենակիցների վստահությունն է: Մեր 250 հոգանոց թիմի հսկայածավալ աշխատանքի արդյունքում է, որ մեր բազմակողմանի համակարգը անխափան ծառայություններ է մատուցում շուկայի բացառապես բոլոր հատվածներում: Մենք ստանձնել ենք վճարումների ազգային օպերատորի պատասխանատու առաքելությունը եւ շարունակելու ենք զարգացնել շուկան ու մեր հայրենակիցներին հասանելի դարձնել վճարային ժամանակակից տեխնոլոգիաները եւ գործիքները: Շնորհակալ եմ մեր բոլոր օգտատերերին ու գործընկերներին՝ Telcell թիմին վստահելու համար»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: