09:22 | 04.08.20 | Նորություններ | 3009

    Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարար Վիկտորիա Պողոսյանին

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։

    Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տեւական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար եւ այդ ընթացքում վարչությունը կայացել  եւ շոշափելի հաջողություններ է արձանագրել։

    Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում  եւս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։

    Հակոբ Արշակյանը Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է  կախված, թե Հայաստանն ապագայում  կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։

    «Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարեւոր աշխատանք են կատարում եւ առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի եւ կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ասել է Հակոբ Արշակյանը։