14:48 | 22.07.20 | Նորություններ | 2889

    Instagram-ում անհատական հանգանակությունների գործառույթ կավելանա

    Instagram-ն անհատական հանգանակությունների գործառույթ է թեստավորում ամերիկյան, բրիտանական ե իռլանդական շուկաների համար:  

    Ծառայությունից կարող են օգտվել 18  տարին լրացած անհատները:

    Գործառույթը թույլ է տալիս ընտրել հանգանակության նպատակը, ավելացնել լուսանկար եւ կարճ նկարագրություն:

    Արշավը կարող է տեւել մինչեւ 30 օր: Վճարումներն ընդունվում են Stripe համակարգի միջոցով եւ արշավի ավարտին գումարը փոխանցվում է օգտատիրոջ բանկային հաշվին:

    Գումար կարելի է հավաքել բիզնեսի զարգացման, հանրային ծրագրերի իրագործման, արտակարգ իրավիճակներում օգնության եւ անհատական խնդիրների լուծման համար: