11:11 | 22.07.20 | Նորություններ | 2235

Մեկնարկում է տեխնոլոգիական խորացված դասընթացներին գրանցման գործընթացը

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված  մրցույթների արդյունքները:

Ընտրվել են բոլոր ուղղություններով դասընթացների կազմակերպման եւ անցկացման լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:

Դասընթացները կազմակերպվելու եւ անցկացվելու են  հետեւյալ տեխնոլոգիական մասնագիտություններով`

*    Javascript / React.JS
*    Javascript / Node.JS
*    Android
*    iOS
*    C# / .Net
*    Java / Spring
*    Python
*    Quality Engineering
*    Web (HTML/CSS/JS)
*    UI/UX
*    Machine Learning
*    CyberSecurity
*    Product Management
*    Project Management
*    Technical Recruitment
*    Digital Marketing / SEO, SMM
*    SAS Base

Մասնակիցների համար կազմակերպվելու են ընդունելության քննություններ, որոնց արդյունքում, կախված հավաքած միավորներից, պետության կողմիցուսման վարձը կֆինանսավորվիԵրեւանում 10-80%, մարզերում՝ 30-90%-ի չափով։

Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր ուղղությամբ լավագույն կրթական ծրագրեր ներկայացրած եւ մրցութային կարգով ընտրված ընկերությունների կողմից, որոնց հետ ընթացքի մեջ են պայմանագրերի կնքման գործընթացները:

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված եւ բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի:

Շուտով կմենարկի նշված տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունումը: