16:18 | 20.07.20 | Նորություններ | 2656

Ավելացել են կապի օպերատորների կողմից պետական բյուջե վճարված հարկերը

ՀՀ կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2020թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են վճարել 15.06 մլրդ դրամի հարկ, ինչը 47.1%-ով գերազանցում  է անցած տարվա ցուցանիշին /նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջիններիս կողմից պետական բյուջե է վճարվել 10.23 մլրդ դրամի հարկ:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի   օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2020թ. երկրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 6.89 մլրդ դրամի հարկ, ինչը 199.3%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Խոշորագույն հարկատուների ցանկում ընկերությունը 2020թ. երկրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 10-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37-րդ տեղի փոխարեն:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա»  ընկերությունն է՝ 4.25 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 36.5%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցուցակում 24-րդից դարձրել է 15-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը  /17-րդ՝ 14-րդի փոխարեն/, որն ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 3.92 մլրդ դրամ հարկ, ինչը սակայն 18.7%-ով զիջում է 2019թ. ցուցանիշին:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը /113-րդ տեղ՝ 176-ի փոխարեն, 0.81 մլրդ դրամ, աճ՝ 61.7%/:

Այվազյան Աննա