Հուլիսի 18-ին, ժամը 20:00-ին TUMO Live-ը առցանց միջոցառման շրջանակում կհյուրընկալի Twitter-ի նախկին փոխտնօրեն, սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող Emerson Collective-ի գործադիր տնօրեն, Թումոյի խորհրդի անդամ Րաֆֆի Գրիգորյանին:
Վերջինս կխոսի համավարակից բխած տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական այն բումի մասին, որը միշտ ուղեկցում է մարդկությանը բարդ իրավիճակներում:
Անդրադարձ կկատարվի նաեւ տեխնոլոգիաների միջոցով սոցիալական խնդիրների լուծմանը, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին ու ապագային:
TUMO Live-ի լեզուն անգլերենն է: Միջոցառման ավարտին Րաֆֆի Գրիգորյանը կպատասխանի լսարանի հարցերին: