13:57 | 15.07.20 | Նորություններ | 2425

Amazon-ի «խելացի» մթերային սայլակը կհեշտացնի գնումների գործընթացը

Amazon-ը ցուցադրել է Dash Carts «խելացի» մթերային սայլակը, որը կարող է ավտոմատ սքանավորել սայլակում դրվող ապրանքները եւ խանութից դուրս գալուց առաջ գնորդի բանկային քարտից գանձել վճարումը:

TechCrunch-ի փոխանցմամբ, Dash Carts սայլակն ընկերությունն առաջին անգամ կփորձարկի այս տարվա ընթացքում՝ Լոս Անջելեսում բացվող իր խանութներից մեկում:

Ընկերությունը կիրառել է Just Walk Out անկանխիկ վճարումների տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ունենալ առանց մարդ վաճառողների խանութներ:

Dash Carts-ից օգտվելու համար պետք է ունենալ Amazon-ի օգտահաշիվ եւ սմարթֆոն: Խանութ մտնելիս պետք է սքանավորել QR կոդը՝ հավելվածից, եւ սկսել գնումներ կատարել: Սայլակում առկա է նաեւ ներկառուցված կշեռք, որը թույլ է տալիս կշռել ցանկացած ապրանք: