15:19 | 14.07.20 | Նորություններ | 2875

Ահազանգ. Համացանցում կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ահազանգում է, որ մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով (ամենայն հավանականությամբ, հայերի էջեր, որ կոտրել են ադրբեջանցիները) կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ։

Գործակալությունը հիշեցնում է, որ սոցիալական ցանցերում, էլ. փոստով ստացած անծանոթ, տարօրինակ նամակներից պետք է զգուշանալ։ Նաեւ պետք չէ սեղմել այդպիսի նամակներում առկա հղումներին ու ֆայլերին։

Օգտատերերին կոչ է արվում չհաղորդել անձնական ու այլ տվյալներ (մուտքանուն, գաղտնաբառ), ինչպես նաեւ սահմանային իրավիճակի վերաբերյալ տարածել միայն պաշտոնական հաղորդագրությունները։

Ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ: