18:30 | 10.07.20 | Նորություններ | 19508

ՀԾԿՀ-ն եւս թույլատրեց «ՎԵՈՆ Արմենիա»-«Թիմ» գործարքը

Այսօր` հուլիսի 10-ին կայացած նիստում, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն:

Նախօրեին` հուլիսի 9-ին կայացած իր նիստում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովն էր թույլատրել «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերումը։

«ԹԻՄ»-ում հույս են հայտնել, որ շուտով կավարտվի պայմանագրային ձեւակերպումը եւ երկու կազմակերպությունների աշխատակիցները կմիավորեն իրենց մասնագիտական կարողություններն ու եռանդը՝ կառուցելու նոր, միասնական եւ հզոր կազմակերպություն։