15:49 | 10.07.20 | Նորություններ | 21470

ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա»-«Թիմ» գործարքը

Հուլիսի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական եւ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը:

ՏՄՊՊՀ-ում նշել են, որ համակենտրոնացումը կկազմակերպվի՝«Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Միեւնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել: