14:11 | 08.07.20 | Նորություններ | 2185

Նախարար. ՏՏ ոլորտի ընկերությունների տարեկան շրջանառությունը 2019թ․ կազմել է $320 մլն

ՀՀ տեխնոլոգիական ոլորտում ընկերությունների տարեկան շրջանառությունը 2019թ․ կազմել է ավելի քան 155,2 մլրդ դրամ ($320 մլն):

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հավելելով, որ արտացոլվածը չի ներառում կապի եւ հեռահաղորդակցության, ինչպես նաեւ էլեկտրոնային սարքերի առեւտրի ոլորտները։

Նրա խոսքով, 2019թ․ 2018թ․ նկատմամբ բարձր տեխնոլոգիական ոլորտում ընկերությունների տարեկան ընդհանուր շրջանառությունն աճել է 30%-ով: