14:22 | 01.07.20 | Նորություններ | 17388

Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները

Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված PRO սակագնային փաթեթներն էլ ավելի գրավիչ են դարձել:  

Հաճախորդները նույն, կամ նույնիսկ քիչ ամվսավճարի դիմաց կստանան. էլ ավելի շատ ներառված րոպեներ դեպի ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ եւ Կանադայի բոլոր ցանցեր, Beeline ՌԴ ցանց,  էլ ավելի շատ գերարագ ինտերնետ, ինչպես նաեւ, ամենապահանջված բջջային հավելվածների ցանկին՝ առանց ինտերնետի տարիֆիկացման, ավելացել է Zoom հավելվածը։

Ընկերությունը նաեւ ստեղծել է հատուկ հավելյալ «PRO 200» փաթեթը զանգերի համար․  200 րոպե դեպի սակագնային փաթեթում ներառված նույն ուղղություններով՝  ընդամենը 200 դրամ ամսավճարով։    

«Beeline-ը, ինչպես շատ բիզնեսներ, անցել է հեռավար աշխատանքի, եւ մենք սեփական փորձից գիտենք, թե բիզնեսն այժմ ինչ պահանջարկ ունի: Այս սակագնային փաթեթներով մենք փորձում ենք հնարավորինս բավարարել մեր գործընկերների սպասումները, եւ ես վստահ եմ, որ նրանցից շատերը կգնահատեն առաջարկի առավելությունները, որոնք միտված են նաեւ մեր կորպորատիվ հաճախորդների բիզնեսի աջակցմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։