12:58 | 01.07.20 | Նորություններ | 15682

Վիվա-ՄՏՍ-ը տոնում է իր 15-ամյակը՝ հեռարձակելով տոնական առցանց համերգ

Հայաստանի հեռահաղորդակցության օպերատոր եւ թվային ծառայություններ մատուցող Վիվա-ՄՏՍ ընկերությունն այսօր՝ հուլիսի 1-ին, տոնում է գործունեության 15-ամյակը:

Տարեդարձին նվիրված՝ ընկերությունն իր ֆեյսբուքյան հարթակում կհեռարձակի տոնական համերգ՝ սիրված հայ աստղերի կատարումներով:

Տոնական համերգի ընթացքում ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենան՝ «NEMRA»-ն, Անուշիկ Ալավերդյանը, Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ն, «Project LA»-ը, «Ռեինկարնացիա»-ն, Գարիկը եւ Սոնան:

Երաժիշտները ելույթ կունենան այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: